(060) 73-37-07 Понедельник - Пятница 10:00 - 17:00
Играем в жизнь

Играем в жизнь

Սիրով Ձեզ տեղեկացնում ենք, որ մեր կենտրոնում մեկնարկում է «Խաղում ենք կյանք» հեղինակային ծրագիրը: 

Այն նախատեսված է 17-99 տարեկան այն անձանց համար ովքեր ցանկանում են`

  • նորովի բացահայտել իրենց
  • իրենց վարքային մարտավարությունը
  • ցանկանում են զարգացնել խմբում աշխատելու հմտություններ
  • սեփական կարծիքն արտահայտելու ինքնավստահություն վարքային ճկունություն
  • լսելու կարողություն
  • ցանկանում են ձեռք բերել նոր, ավելի արդյունավետ, վարքային մոդելներ:
  • Ծրագրի յուրահատկությունը կայանում է նրանում, որ գործածվելու են բացառապես խաղային տեխնիկաներ:

 

Ինչո՞ւ հենց խաղ: Խաղը, որպես երեխայի հիմնական գործունեություն, հանդիսանում է կյանքին պատրաստվելու և այն ճանաչելու լավագույն եղանակը (Կ.Դ. Ուշինսկի): 

Մեր ձևավորման վաղ փուլում ձեռք բերած արձագանքման եղանակը և վարքային մարտավարությունները մեծապես պայմանավորում են մեծահասակի գործունեությունը: Ըստ Էլկոնինի խաղի մեջ ոչ միայն ձևավորվում և զարգանում են առանձին ինտելեկտուալ օպերացիաներ այլև արմատային փոփոխություն է կրում մարդու դիրքորոշումը շրջակա աշխարհի նկատմամբ և ձևավորվում է հնարավոր փոփոխությունների, սեփական կարծիքն այլոց դիրքորոշման հետ համադրելու հմտություն: 

Խաղային գործունեության ամենամեծ առավելություններից մեկը կայանում է նրանում, որ ողջ գործընթացին ակտիվորեն ներգրավված է մեր միտքը, հույզերն ու մարմինը, ինչի շնորհիվ պրոցեսսը դառնում է դինամիկ, հաճելի և հետաքրքիր: Յուրաքանչյուր խաղի վերջում նախատեսվում է խմբային քննարկում և հետադարձ կապ: 

Հանդիպումները լինելու են շաբաթ օրերին, 2 ժամ տևողությամբ: Ցանկալի է գալ հարմար հագուստով, նոթատետրով և գրիչով: Բարձր տրամադրությունը, հաճելի և օգտակար ինքնաճանաչումը մենք կապահովենք: 

 

Ծրագրի հեղինակ մանկավարժ-հոգեբան, Վիսբադենի (Գերմանիա) 

 World Association for Positive Psychotherapy (WAPP)-ի անդամ, վկայագրված պոզիտիվ հոգեթերապևտ Էլպիդա Բաբայան: 

 

 

Մեր առաջին հանդիպման մուտքն ազատ է բոլոր  ցանկացողների համար, պարզապես անհրաժեշտ ամրագրել Ձեր տեղը: 

Ամրագրելու և հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 055 205556 հեռախոսահամարով կամ գրել babayan.elpida@gmail.com էլեկտրոնային հասցեին: 

 

Close Menu